1. Երեխան պետք է հնարավորինս շատ լինի մաքուր օդում: Վճռականորեն ասեք ոչ հեռուստացույցին համակարգչին և այլ սարքերին:Փոխարենը գնացեք երեխայի հետ զբոսանքի այգում կամ խաղահրապարակում:Թող նա վազի,խաղա ֆուտբոլ եւ այլն: Միևնույն ժամանակ,հագցրեք նրան այնպես, որ նա հարմարավետ զգա և չքրտնի:
2. Ամենալավ տոնը երեխայի համար քաղաքից դուրս գնալն է: Դուք ունեք ամառանոց կամ հարազատներ գյուղում:Դա հրաշալի է:Ոչինչ չի կարող ավելի օգտակար լինել քան մաքուր օդը, բանջարեղենն անմիջապես արտադրողից, մաքուր կաթը, գետում լողալը և ոտաբոբիկ քայլելը խոտերի վրայով:Գնացեք ձեր երեխայի հետ լիճ կամ լեռներ,այլ ոչ թե մարդաշատ հանգստավայրեր:
3. Մի փորձեք պահպանել միայն սանիտարապես մաքուր պայմաններ: Երեխան,ով մեծացել է ստերիլ պայմաններում՝ վիրուսների և մանրէների «համեղ արտադրություն» է:Մի քիչ փոշին և կեղտը միայն կարծրացնում են իր իմունային համակարգը: Այնպես որ,եթե զբոսանքի ժամանակ երեխան խնձոր է նետում գետնին,սրբեք այն անձեռոցիկով և կրկին թողեք ուտի այն,ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա:
4. Մի տարվեք դեղատնային վիտամիններով։ Նույնիսկ լավագույն վիտամինները քիմիա են:Օգտակար նյութերը երեխան պետք է ստանա բնական ճանապարհով՝ մրգերով, բանջարեղենով, հացահատիկներով, կաթնամթերքով և այլ մթերքներով:
5. Երբեք երեխային ուժով մի կերակրեք: Եթե երեխան առողջ է, բայց հրաժարվում է ուտել,դա ձեր մեղքն է: Ուղարկեք նրան թարմ օդում սկուտեր կամ հեծանիվ քշելու,թող ախորժակը բացվի: Էներգիա ծախսելով՝ ինքն էլ կխնդրի ուտել։
6. Թույլ մի տվեք, որ երեխան շատ քաղցր ուտի: Ածխաջրերը խանգարում են նյութափոխանակությանը և նպաստում են գիրացմանը:Այնպես որ մի չարաշահեք շոկոլադը,քաղցրավենիքը և Կոկա-Կոլան:Փոխարենը,գնեք՝ խնձոր,բանան,խաղող և այլ միրգ-հատապտուղներ:
7. Հետևեք աղիների կանոնավոր աշխատանքին: Մշտական փորկապություն կամ փորլուծություն թուլացնում են երեխայի իմունիտետը:Հետևաբար,երեխայի աղիները պետք է աշխատեն «ժամացույցի նման» և պարբերաբար դատարկվեն:Սրան կնպաստեն շիլան,բանջարեղենը,ձավարեղենը:Կարևոր է որ երեխան ստանա բավարար քանակությամբ հեղուկ:
8. Պահպանեք երեխայի սենյակում օպտիմալ ջերմաստիճանի ռեժիմը: Երեխաների համար օպտիմալ ջերմաստիճանը 20 C է,իսկ օդի խոնավությունը՝ ոչ պակաս քան 50%:Պարբերաբար կատարեք մանկական խոնավ մաքրում,ինչպես նաև օդափոխեք սենյակը նախքան երեխային քնելը:
9. Մի վախեցեք «մանկական» հիվանդություններից։ Շատ ծնողներ վախենում են,որ երեխան կարող է այգուց բերել ջրծաղիկ կամ կարմրախտ:Բայց եթե նա չի ստանա այդ հիվանդությունները մանկական տարիքում,ապա հավանականությունը բարդությունների կավելանա:Այնպես որ «մանկական» հիվանդությունները ավելի լավ է կրել վաղ մանկությունից։
10. Նախապես պատրաստեք երեխային մանկապարտեզին: Ժամանակից շուտ պատրաստեք երեխային մանկապարտեզի ռեժիմին ժամանակին կերակրեք և քնեցրեք:Մի սահմանափակեք նրա շփումը այլ երեխաների հետ։ Ավելի հաճախ թողեք երեխային տատիկի,պապիկի մոտ:Այնուհետև նա ավելի արագ և ավելի հեշտ կընտելանա մանկապարտեզին:Եվ կարող է օգնել խուսափել հոգեբանական սթրեսից,որը նույնպես հաճախ հիվանդությունների պատճառ է դառնում:


Այս պարզ կանոններին պետք է հետևեն բոլոր ծնողները: Եվ հավատացեք,երեխաները միանգամից առողջ ու ուրախ կդառնան։

(Visited 7 times, 1 visits today)

от tserunwf01

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.