Էգգ-նոգ՝ ամանորյա ըմպելիք
Բաղադրիչներ
կաթ — 0,5 լ
սերուցք — 400 մլ
ձու — 10 հատ
շաքարավազ — 200 գր
վանիլին — 2 թ/գ
աղ — 1 թ/գ
մշկընկույզ (мускатный орех) — 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
Ձուն հարում ենք հարիչի օգնությամբ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու աղը:
Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք 0.5 լ կաթ և խառնում ենք: Ապա կաթսան 25-30 րոպե դնում ենք թույլ կրակի վրա՝ շարունակելով խառնել:
Կաթսան հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սերուցք, վանիլին և մշկընկույզ, ապա խառնում ենք, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Կոկտեյլը լցնում ենք բաժակների մեջ ու 30 րոպե թողնում ենք սառնարանում:
Մատուցում ենք սառը վիճակում՝ ցանկության դեպքում ավելացնելով քերած շոկոլադ կամ մշկընկույզ:
Բարի ախորժակ
(Visited 6 times, 1 visits today)