Սնկով և ձիթապտղով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

Ագարիկոնը միակ սունկն է, որը կարելի է հում ուտել: Այն հարկավոր է ուղղակի մարինացնել բուսայուղի և կիտրոնի հյութի խառնուրդի մեջ՝ չմոռանալով աղ ու պղպեղով համեմել:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և ձիթապտղով աղցան

սունկ 300 գրամ
լոլիկ 1 հատ
կարմիր պղպեղ 1 հատ
ձու 3 հատ
հազարի տերևներ 5 ցողուն
կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ
ձիթապտուղ 50 գրամ
աղ
սև պղպեղ
ձեթ

Ինչպես պատրաստել սնկով և ձիթապտղով աղցան

Լվացած թարմ ագարիկոնը շերտատել, լցնել թասի մեջ: 3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով մարինադ պատրաստել, համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, լցնել սնկի շերտերին, խառնել, թողնել մարինացվեն: Լոլիկը, խաշած ձվերն ու պղպեղը կտրտել, մարոլի տերևները ձեռքով պատառոտել, լցնել թասի մեջ, ավելացնել ջրքամած ձիթապտուղը, մարինացված սունկը, աղ ու պղպեղ անել, մեկ անգամ էլ խառնել և մատուցել

 

(Visited 12 times, 1 visits today)

от tserunwf01

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.