Երեկ 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նորագույն պատմության շրջանի պետական, քաղաքական և ազգային ականավոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
Նա վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը, հանդիսանում էր մեր ավագ ուսուցիչը, բարեկամը, միշտ սիրված և սպասված էին նրա հետ հանդիպումները թանգարանում:
Ռիմա Դեմիրճյանը լինելով հայ կնոջ օրինակելի կերպար՝ հանդիսանում էր ընտանիքի սյունն ու հենարանը: Երկար տարիներ ապրելով հայ ժողովրդի արժանի զավակի հետ, նա կարողացել է սատար կանգնել Կարեն Դեմիրճյանին իր գործունեության ընթացքում: Նա արժանապատվորեն դիմակայել է ճակատագրի հարվածներին և իր իմաստնությամբ հաղթահարել դրանք:
Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ Պոլիտեխնիկական ինստիտուտում վարելով դասախոսական գործունեություն՝ կրթել է երիտասարդ սերունդների, զբաղվել է նաև հասարակական լայն գործունեությամբ: Կարեն Դեմիրճյանի մահվանից հետո ստեղծել և ղեկավարել է «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ վառ է պահել ամուսնու անմար հիշատակը, իր վարած հասարակական և հրապարակային գործունեությամբ նպաստել Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:

ՀՀ Ազգային Հերոս Կարեն Դեմիրճյանի այրի՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ նույն եկեղեցուց, դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին:

(Visited 67 times, 1 visits today)

от tserunwf01

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.